Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:06 06-03-2023

Ոչ մի իրադարձություն չի բացառում բանակցությունների անհրաժեշտությունը. Գուրգեն Արսենյանը` ադրբեջանական դիվերսիայի մասին

Արգործնախարարության, Պաշտպանության նախարարության, Արցախի հանրապետության մեր գործընկերներն արդեն միջազգային հարթակներում հարցը բարձրաձայնել են: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբ էր հարձակվել, ինչի հետևանքով զոհվել էին ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 3 ծառայողներ։

Արսենյանն ասաց, որ Հայկ Կոնջորյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ. «Այսօր, Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի դաշնության դեսպանի հետ, և նա նույնպես բարձրաձայնել է այդ հարցը»:

Հարցին՝ արդյո՞ք թշնամու հետ դեռ շարունակելու են բանակցել խաղաղության օրակարգի շուրջ, Արսենյանը վրդովվեց, ասելով, որ հարցերը մտան այլ հարթություն. «Բանկացությունները մի հարթություն է, ռազմական միջադեպերը՝ մեկ այլ հարթություն: Ցանկացած դեպքում ոչ մի իրադարձություն չի բացառում բանակցությունների անհրաժեշտությունը, այդ թվում բանակցություններում նման իրադարձությունների մասին քննարկումները, թե ինչու են տեղի ունենում նմանատիպ իրադարձություններ»,- ասաց Արսենյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում