Ներքին 3 տարի առաջ - 12:39 05-03-2023

Վազգենը տեղից թռավ ու երկու ձեռքով սեղանին հո չխփեց․ ՀԱԲ-ի Արամոն առաջին անգամ պատմում է կարևոր դեպքի մասին

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հայրենիքի նվիրյալը և բանակի հիմնադիրը այսօր կդառնար 64 տարեկան։ «Հացի փորձություն» գրքում ժամանակը բնութագրող ակնարկ ունի։ Անդրադարձել է ՀԱԲ-ի Արամոյի հարսանիքին, ուրախացել, որ տղաները նույն տեղում հավաքվել են, հպարտացել, որ պատերազմ են հաղթել։

«1994 թվականն էր, հոգնել էի ամեն ինչից, ինձ ուզում էին դատել, իբր զենքի պակաս է եղել, ու ես խռոված ուզում էի հեռանալ բանակից»,-պատմում է գնդապետ, լեգենդար հրամանատար ՀԱԲ-ի Արամոն՝ Արամ Թորգոմյանը։ Oragir․News-ի հետ զրույցում հրամանատարը խոսեց իրադարձության մասին, որը շատ բան է փոխել իր կյանքում ու որի մասին դեռ չէր պատմել։

«Վազգեն Սարգսյանը արդեն վարչապետ էր ու կառավարության շենքում էր նստում։ Թիկունքի պետ Մարտիրոսյանին ասել էր, որ ինձ հրավիրի իր մոտ։ Ես էլ վեր կացա ու գնացի Վազգենի մոտ։ Բարձրացա Սերգեյ Սահակիչի մոտ, ասեց՝ Վազգեն Զավենիչը սպասում է։ Դուռը ծեծեցի ու ներս մտա։ Ասեց՝ արի, արի, վերջապես եկար իմ դուռը։ Ասեցի՝ Զավենիչ ինձնից ի՞նչ եք ուզում, ասեց՝ որոշել եմ քեզ բանակ մտցնեմ։ Ասեցի՝ բանակ չեմ մտնի, խռոված եմ, գնում եմ ներքին գործեր մտնեմ․․․ասեցի, ու տեղից թռավ, երկու ձեռքով սեղանին հո չխփեց։ Ասեց՝ դու պետք ա բանակ մտնես։ Ես սփրթնել եմ, իսկ ինքը՝ բարկացած․ կրակն էի ընկել իմ ասածով։ Կնոպկեն սեղմեց ու սուրճ ուզեց։ Հանգստացավ ու ասեց՝ Արամո, եթե քո նմանները բանակ չմտնեն, մենք բանակը դժվար ոտքի հանենք»,-պատմեց ՀԱԲ-ի Արամոն։

ՀԱԲ-ի հրամանատարը մտավ բանակ, ծառայեց տարիներ շարունակ։ Ասում է՝ Վազգեն Սարգսյանի խոսքը օրենք էր։ «Ոստիկանություն չէի գնա, բացառված էր, բայց դեպքը անմոռանալի է»,-ասաց։ Արամ Թորգոմյանը ասում է՝ Վազգենը պետք է ապրեր, որ այս օրին չհասնեինք․ «Այսօր մի հատ Վազգեն ա պետք․ հավերժ խոնարհում իրեն»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»