Ներքին 3 տարի առաջ - 19:38 02-03-2023

Մտածում են՝ թուրքին իրենց տները հյուր բերեն, լավ պատառ տան․ թալինցի Բոնդոն բարկացած է

«Փաշինյանականները ձեռքերը ծալած նստել են, հող կտան առանց պատերազմի։ Նրանք դեռ մտածում են, որ թուրքին իրենց տները հյուր բերեն, լավ պատառ տան»,- Օragir․News-ի հետ զրույցում ասում է Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ, գնդացրորդ Արագած Մկրտչյանը (Բոնդոն)։

Արմատներով սասունցի, Թալինում ծնված ազատամարտիկը վատառողջ է, անկողնում է այս օրերին, բայց անհանգստանում է Արցախի համար․ «Դրմբոնի հանքերն են ուզում տալ թուրքին՝ ոսկու, ածուխի հանքերը։ Այնտեղ շեկ հող կա՝ սպիտակոտ հող է երևում, բայց իրականում վառելիք է՝ ածուխ։ Դրանք ամբողջությամբ ուզում են տալ թուրքին»։

Ազատամարտիկը հայությանը համախմբման կոչ է անում․ «Բոլորը և բոլոր կուսակցությունները պետք ա միանան։ Մի մարդու նման պետք ա պայքարենք։ Թող դուրս գան էդ կուսակցություններից ու երդում ուտեն, որ էլ կուսակցական չեն լինի, որովհետև կուսակցությունների մեծ մասը թուրքից է սնվում»։

Արագած Մկրտչյանը համոզված է՝ հայ ազգը կապրի, բայց ցավ է ապրում Եռաբլուրում վերջին հանգրվան գտած հերոսների համար։

«Դաշնակցությունը հնուց է եկել, բայց նրանց լիդերներն էլ պետք ա փոխվեն, որովհետև ասում են՝ քելե հա քելե․ չհասկացա»,-ասում է ազատամարտիկը։

Արագած Մկրտչյանը (Բոնդո) կոչ ունի․ «Ժողովուրդ ջան, մի հավատացեք կուսակցություններին։ Թուրքը ուզում է մասնատել հայերին, որ տիրի, ու հիմի փողով մասնատում են։ Զենքով չեն կարա»,-բարկանում է ազատամարտիկը։

Լուսին Ղազարյան


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը