Ներքին 3 տարի առաջ - 14:02 02-03-2023

Հայաստանում հուշաքարերն ու խաչերն այսուհետ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ

Հուշաքարերը, խաչքարերը, խաչերը կդասվեն միջին ռիսկայնության օբյեկտների շարքում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` ներկայացնելով կառավարության հաստատմանն առաջարկվող որոշման նախագիծը։

«Հատուկ նշանակության հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանցքից 30 մետր սահմանվող գոտիներում շինարարություն կամ տեղադրում իրականացելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջակվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ»,- ասաց Ղուլարյանը` հավելելով, որ պետական մարմինն էլ իր հերթին դրանք կհամաձայնեցնի, ըստ անհրաժեշտության, ԱԱԾ-ի ոստիկանության, ճանապարհային ոլորտի ու շրջակա միջավայրի պահպանության լիազոր մարմինների հետ։

Արդեն տեղադրված հուշաքարերն ու խաչերը ևս կառավարության ուշադրության կենտրոնում են, ուսումնասիրվելու են քաղաքաշինության կոմիտեի և ՏԿԵՆ-ի կողմից և անհրաժեշտության դեպքում առանձին որոշումներ են կայացվելու։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ արդեն մշակվել է ու առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական օրինախախտումների մասին օրենքում հուշաքարերի, խաչքարերի, խաչերի տեղադրման կարգը խախտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին նախագիծը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան