Մամուլ 3 տարի առաջ - 08:18 28-02-2023

Լավրովը մեկնել է Բաքու. կբացվի՞ Բերձորի միջանցքը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով մեկնել է Բաքու: Ինչպես նախապես նշել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Լավրովի այցից հետո բացվելու է Բերձորի միջանցքը, առավել ևս, որ Ալիևի կողմից առաջ քաշված հիմնական «խանգարող հանգամանքներից» մեկը վերացված է՝ պետնախարարի պաշտոնից ազատվել է Ռուբեն Վարդանյանը։ Ինչ վերաբերում է վերջինիս, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ նա նեղ շրջապատում և իր թիմակիցների հետ զրույցների ժամանակ ոչ մեկ անգամ նշել է, որ եթե ադրբեջանցիները ճանապարհը բացեն, ապա այն հույսով ու ակնկալիքով, որ, հաշվի առնելով երկու ամսից ավելի Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, շատ արցախցիներ լքելու են հանրապետությունը։

Վարդանյանը նաև ընդգծել է, որ ինքը չի պատրաստվում թողնել Արցախը, ավելին, առաջիկայում իր հիմնադրամի միջոցով նախատեսում է նոր ծրագրեր իրականացնել, ներդրումներ կատարել, որպեսզի արցախցիները ոչ միայն չհեռանան, այլև ավելի կառչած մնան իրենց հայրենի հողին» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը