Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:54 27-02-2023

Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի շահը․ Ռոման Բալայան

«Ռուբեն Վարդանյանին քննադատել չեմ կարող։ Նա հայ է, ով իր միջոցները ներդրել է Արցախում՝ ավելի լավ պայմաններ ապահովելու համար։ Նա մեծ բարեգործություններ է կատարել։ Ռուբեն Վարդանյանը հարստացել է իր աշխատանքով, բայց միջոցներ է ներառել հանուն Արցախի՝ չմտածելով իր շահի մասին»,- ասում է Հայաստանի Հանրապետությունում «Ֆիդայիներ» կառույցի ղեկավար Ռոման Բալայանը։

Ռոման Բալայանը ծնվել է Արցախում․ պատերազմների ժամանակ կորցրել է հորը, հետախույզ եղբորը, քեռուն, քրոջ ամուսնուն։ Արցախի ամբողջականության հարցը նրա համար ամենակարևորն է։

«Ադրբեջանի նախագահի պահանջը, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա, համընկավ իրադարձություններին»,- ասում է Ռոման Բալայանը։

Նա պահանջում է, որ պաշտոն ստանձնած անձինք հետևողական լինեն։

Հիշեցնենք, որ Մյունխենում Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Արայիկ Հարությունյանը Վարդանյանին պաշտոնանկ անելու համար պատճառաբանություն չի ներկայացրել, սահմանափակվել է կարճ խոսքով ՝ «Մեր բոլորիս և պետության, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում