Ներքին 3 տարի առաջ - 11:51 26-02-2023

Կիսակառույց շինությունից գողացել են շինարարական ապրանք և կենցաղային տեխնիկա. գողությունը բացահայտվել է

Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները բացահայտել են գողությունների դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հունվարի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ վերջին երեք օրում մայրաքաղաքի Մելքումովի փողոցի կիսակառույց շինությունից գողացել են շինարարական ապրանք և կենցաղային տեխնիկա: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունք, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել:

Սկսվել էր երկարատև ու հետևողական օպերատիվ աշխատանք, որի արդյունքը պետք է երևար դեպքից մոտ մեկ ամիս անց:

Դավիթաշենի բաժանմունքում ստացած տվյալներն իրացնելով՝ փետրվարի 13-ին ձերբակալվեց և բաժանմունք տեղափոխվեց Արմավիր քաղաքի 23-ամյա մի բնակիչ, որը ներկայացվեց քննչական մարմին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա կատարել էր նմանատիպ ևս չորս գողություն:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց