Մամուլ 3 տարի առաջ - 08:12 25-02-2023

ՔՊ-ականները չեն արձագանքել ադրբեջանցի պատվիրակի կեղտոտ ելույթին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանին եւ երիտասարդ պատգամավորների ցանցի աշխատանքային նիստին մասնակցելու համար փետրվարի 22-25-ը Վիեննա են գործուղվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, ընդդիմությունից՝ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նախօրեին՝ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին «Վերադարձ Ղարաբաղ» ադրբեջանական ՀԿ նախագահ, հակահայ Թուրալ Գյանջալիեւը 2 անգամ հակահայկական կեղտոտ ելույթ է ունեցել, որին իշխանականները չեն արձագանքել՝ ապացուցելով, որ հարկատուներիս հաշվին իրենք միայն վոյաժների են մեկնում։ Միայն Լիլիթ Գալստյանն է հակադարձել նրան։

«Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելով, թե Արցախի բլոկադա չկա, երեկ Մարդու իրավունքների միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար փակվել է իրենց «էկոակտիվիստ» հայտարարած մարդկանց կողմից։ Ըստ էության, նրանք Ադրբեջանի իշխանությունների գործակալներն են, իսկ այս վարքագծով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականությունը։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդը հայտնվել է պատանդի կարգավիճակում, եւ շուրջ 120 հազար խաղաղ բնակիչների կյանքը սպառնալիքի տակ է»,- ասել է Լիլիթ Գալստյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին