Ներքին 3 տարի առաջ - 12:28 23-02-2023

Կառավարությունը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիտում որոշեց «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ԿԳՄՍ նախարարությունը՝ Երևան քաղաքի Ա.Վեռնոյի փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը սահմանված կարգով «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին ամրացնելու խնդրանքով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշման համաձայն «Ջի Էմ Դևելոփեր» ՍՊ ընկերության և Պետական գույքի կառավարման կոմիտեի միջև կնքված անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիրը:

Այս նախագծով առաջարկվում է Ա. Վեռնոյի փողոց 3 հասցեում գտնվող 1971.5 քառ. մետր մակերեսով թատրոնի շենքը, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող («Ջի Էմ Դևելոփեր» ՍՊ ընկերության հետ համատեղ) 21 քառ. մետր մակերեսով տարածքը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող («Ջի Էմ Դևելոփեր» ՍՊ ընկերության հետ համատեղ) 0.095569 հա հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում