Ներքին 3 տարի առաջ - 18:16 22-02-2023

ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից. նախագահ Խաչատուրյանը՝ Քուվեյթի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանն իր ջերմագին շնորհավորանքներն է հղել դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և ազատագրման երկտոնի առթիվ։

«Ուրախ եմ Ձեր ազգային տոներին ընդառաջ ընդունել Ձեզ և շնորհավորել, ինչպես նաև ի դեմս Ձեզ իմ շնորհավորանքները փոխանցել Քուվեյթի բարեկամ ժողովրդին: Միաժամանակ, այս հնարավորությունն օգտագործելով, խնդրում եմ իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք բարեկամ ժողովուրդներ ենք և առանձնահատուկ հարաբերություններ ունենք, ինչը պայմանավորված է նաև ձեր երկրում հայ համայնքի ներկայությամբ, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք: Պատրաստ ենք մեր բարեկամությունը շարունակել և ամրապնդել, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել»:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի խոսքերի ու բարեմաղթանքների համար, նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Քուվեյթի Պետության էմիրի ողջույնները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը