Ներքին 3 տարի առաջ - 17:49 22-02-2023

Զինհիմնադրամից փոխհատուցում ստանալու իրավունքից զրկվածները որոշ ժամանակ դեռ հատուցումներ կստանան. փոխնախարար

Ներկայիս կարգավորումներով զինհիմնադրամի շահառու են համարվում այն զինծառայողները, որոնք մարտական գործողությունների հետևանքով ձեռք են բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն. Մենք ունենք զինծառայողներ, որոնց՝ կարգի փոփոխության և վերափորձաքննության արդյունքում երկրորդ կարգի հաշմանդամությունը դարձել է երրորդ կարգի, հետևաբար, իրենք զինհիմնադրամի շահառու լօնելուց դադարել են և այլևս փոխհատուցում ստանալու հիմքեր չկան: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Այդ դեպքում իրենց պետության կողմից վճարվում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև պարգևավճար: Սպաների դեպքում, օրինակ, 74 հազար դրամ է, շարքայինի համար՝ 60 հազար դրամ։

Հիմա առաջարկում ենք անցումային ժամանակահատված, ըստ որի այն մարդիկ, ովքեր 2-րդից դարձել են 3-րդ խոււմբ, շարունակենք որոշակի հատուցումներ տալ, որովհետև իրենց ֆինանսական հոսքերը կտրուկ դադարել են: Որոշակի անցումային ժամանակահատվածում զինհիմնադրամից նրանց լրացուցիչ հատուցումներ կտրամադրվեն: Օրինակ, սպաների դեպքում, եթե նախկինում 200 հազար էին ստանում, հիմա կստանան 150 հազար դրամ: 150 հազար դրամ ստացող պայմանագրայինները կստանան արդեն շուրջ 117 հազար դրամ, և շարքայինները 100 հազարի փոխարեն կստանան 91 հազար դրամ: Պետք է հաշվի առնել, որ այդ գումարի մեջ ներառված են և զինհիմնադրամից ստացվող գումարը, և պետությունից հաշմանդամության կենսաթոշակը, և պարգևավճարը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սա տեղի է ունեցել բողոքների, դժգոհությունների արդյուքնում։

Հիշեցնենք, որ Կառավարության հեղինակած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդին լիազորել՝ լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին անցումային շրջանի համար՝ մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը։ Նախագիծն այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը