Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:51 22-02-2023

Եթե նախարարությունը խնդիր ունի խոսքի ընկալման հարցում՝ դա ինձ չի հետաքրքրում և Խորհրդին չպետք է հետաքրքրի․ Նախշքարյան

ԲԴԽ-ն այսօր շարունակում է քննարկել դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության հերթական միջնորդությունը։

Նախշքարյանն իր ելույթում ԲԴԽ-ի անդամներին խնդրեց կարդալ և ծանոթանալ, թե իրականում նա ինչ է ասել․

«Արդարադատության նախարարությունը հանդիսանում է կարգապահական վարույթ հարուցող մարմին այդ թվում դատավոր Փիլոսյանի նկատմամբ։ Այսինքն՝ անվիճելիորեն շահագրգռված է գործի ելքով։ Այս վարույթով և միջնորդությամբ իրեն անվանում է անկողմնակալ դիտորդ, որը չի կարող լրջորեն որևէ կերպ ընկալվել, որովհետև ԲԴԽ-ն հենց իմ վերաբերյալ կարգապահական վարույթի շրջանակներում որոշում է կայացրել և արձանագրել է, թե ով է անկողմնակալ դիտորդը։

Անկողմնակալ դիտորդը չի կարող լինել գործող կողմ հանդիսացող մարմինը, տվյալ դեպքում Արդարադատության նախարարությունը։ Էնպես որ, այն հանգամանքները, որոնք որ ներկայացված են միջնորդության մեջ, որ դատավոր Նախշքարյանը իր անհամաձայնությունն է հայտնել չորս դրվագ արտահայտություններով, դատավոր Նախշքարյանը հայտարարել է անօրինական տվյալ ԲԴԽ-ի դատական ակտը, ես խնդրում եմ՝ պարզապես կարդալ տեքստը, ես խնդրում եմ ԲԴԽ-ի յուրաքանչյուր անդամին՝ կարդալ տեքստը։

Ես էդպիսի բան չեմ ասել։ Եթե նախարարությունը ինչ-որ խնդիր ունի անմիջականորեն համատեքստում և խոսքի մեկնաբանման, ընկալման հարցում՝ դա ինձ չի հետաքրքրում և Խորհրդին չպետք է հետաքրքրի։ Խորհրդին պետք է հետաքրքրի, թե ինչ եմ ես ասել բառացի, կարդացեք և տեսեք»։

Երբ նախարարության ներկայացուցիչը հարցրեց, թե ֆեյսբուքյան գրառումները ինչու է փակել, Նախշքարյանն ասաց, որ այդ հրապարակումները բաց են իր ֆեյսբուքյան ընկերների համար, հնարավոր է նախարարությունը իր ֆեյսբուքյան ընկերը չի և դա է պատճառը, որ գրառումը չեն տեսել։

Երբ նախարարության ներկայացուցիչը հարցրեց, թե ինչպե՞ս կգնահատեն, եթե իր դատավոր գործընկերները վիճելի կամ ոչ միանշանակ համարեն իր կայացրած դատական ակտը, Նախշքարյանը ասաց, որ իր բնավորությունն էլ լավը չէ, բայց արդյոք դա պետք է խորհրդում քննարկման առիթ դառնա, «Ես պետք է պատասխանե՞մ այս հարցին հարգելի խորհուրդ, հարցը չի՞ հանվում»։

Նիստը նախագահող դատավոր Նաիրա Հովսեփյանն ասաց, որ Նախշքարյանը կարող է ցանկացած կերպ պատասխանել այս հարցին։

Հարցին պատասխանեց Սիրանուշ Սահակյանը.
«Եթե կան ոչ կոնսենսուսային որոշումներ, և դատավորները արձագանքում են հանրության համար, որ, օրինակ՝ ՍԴ-ի այս որոշումը չի ընդունվել միաձայնությամբ, 3 դատավոր խնդրահարույց են համարել այս տեսանյունից, 4-ը այս։ Կարծում եմ՝ մենք հանրահայտ փաստերը կոծկելու կամ դատավորներին նաև այդ փաստերի մասին հանրությանը տեղեկացնելն արգելափակելու արգելք չունենք, որը չի տպավորվում ոչ խոսքի ազատության, ոչ անկախության, ոչ էլ որևէ այլ իրավաչափ նպատակի ներքո։

Դրա համար մենք չենք ընկալում Նախշքարյանի խոսքը որպես քննադատություն կամ ապալեգիտիմացում ԲԴԽ որոշման։ Տեղի է ունեցել փաստի արձանագրում»։

Նախարարության ներկայացուցիչն հարցրեց՝ եթե խորհրդի կայացրած որոշման արդյունքում շարունակի պաշտոնավարել՝ իրեն նո՞ւյն կերպ է պահելու, տեսակետնե՞ր է հայտնելու, հարցազրույցնե՞ր է տալու։
Խորհուրդը հարցը հանեց՝ նշելով, որ նախարարության ներկայացուցիչը փորձում է կանխատեսել խորհրդի որոշումը, թեև Նախշքարյանն ասաց, որ ուզում է պատասխանել հարցին։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։

Այս անգամ քննարկման առիթ են դարձել դատավորի ֆեյսբուքյանի գրառումն ու մի քանի հարցազրույցներում հայտնած մտքերը՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշումից հետո։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի