Ներքին 3 տարի առաջ - 23:20 20-02-2023

Երևանի մետրոպոլիտենի երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով

Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով, հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը։ Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ։

Ներկայացվել են փոխարինման և հիմնանորոգման ենթակա շարժասանդուղքների ցանկը՝ գնային արժեքներով։ Առաջարկվում է բանակցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մետրոպոլիտենի համար շարժասանդուղքներ արտադրող ընկերության հետ շարժասանդուղքների նորոգման, ինչպես նաև ղեկավարման վահանակի ձեռքբերման ուղղությամբ։

Քննարկվել են մետրոյի դեպոյի կապիտալ հիմնանորոգման հարցը, հորանների վերաբերյալ խնդիրները, զուգահեռ բանակցություններ կընթանան Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հետ՝ ներգրավելով մասնագետներին, ովքեր կիրականացնեն չափագրումներ՝ վերոնշյալ խնդիրները լուծելու համար։

Հրաչյա Սարգսյանը նաև տեղեկացնում է, որ երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով. երեքի փոխարեն կունենան 4 վագոն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը