Ներքին 3 տարի առաջ - 22:20 18-02-2023

Անիի կամրջի վերանորոգումը իրական քաղաքականության հետ որևէ կապ չունի․ դրա մասին 2011 թ-ից է խոսվում․ Անդրանիկ  Իսպիրյան 

Անիի կամուջը պատմական կառույց է, այն չափերով էլ բավական փոքր ու դրանով կարող են բացառապես մարդիկ անցնել։ Անիի կամուրջը սիմվոլիկա է ու նախատեսված չէ հաղորդակցության համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանի Իսպիրյանն՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Անկարա այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի միջև Անիի կամրջի վերանորոգման շուրջ և ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե դեռ 2017թվականին Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարը և ծովագնացության կապի, տրանսպորտի նախարարը այցելել են կամրջի մոտ և խոսել են կամրջի ապագայի մասին։
«Ես ժամանակին բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու թուրքական կողմի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում կազմակերպվող բազմաթիվ սեմիներների, փոխադարձ այցերի ժամանակ և կարող են ասել, որ նախկին իշխանությունների օրոք 2009-2010 թթ-ին երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձեր էին արվում՝ այդ կամրջի շինարարության ու վերանորոգման մասին խոսվել է։ Այսինքն, ոչ թե 2017 թ-ին է այդ մասին խոսվել, այլև այդ շատ ավելի վաղ, անգամ 2011-2012 թթ-ին։
Բայց հարցն այն է, որ այդ կամուջը ձորի պռնկի է, գետի վրա, ու դրա վերանորոգումը նույնն է, եթե օրինակ, որևէ եկեղեցի վերանորոգվի։ Սա միայն սիմվոլիկա է, այն մի կողմից սկսել են վերանորոգել թուրքերը, մյուս կողմից՝ հայերը։ Ենթադրվում էր, որ դա պետք է մերձեցներ 2 երկրներին։ Այն ժամանակ կողմերն ավելի հեռուն էին գնացել, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև եղել են բանակցություններ, անգամ արձանագրություններ են ստորագրվել, իսկ հիմա դեռ այդ մակարդակի չեն հասել։ Միգուցե հիմա էլ հասնեն, բայց առայժ,մ արդեն մեկ տարի է անիմաստ խոսում են ու դեռ ոչինչ չկա»։

Նա ընդգծեց, որ պատմական կամուրջի վերանորոգումը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի։ «Սա անում են, որպեսզի ցույց տան, որ որևէ քայլ անում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բացի իրական քայլեր չկան, պարզապես, տարբեր հնարքների են դիմում՝ բացի իրական քայլերից, այն է բացել հայ-թուրքական սահմանը։ Մի օր կամուրջ կվերանորոգեն, մի օր եկեղեցի կվերանորոգեն, կամ ինչ-որ ջրամբար, բայց դա որևէ կապ չունի հայ -թուրքական սահմանը բացելու հետ։
Սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր։ Թուրքիան հիմա ունի մեկ նախապայման և դա հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, մնացածը էական չէ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում