Ներքին 3 տարի առաջ - 21:14 17-02-2023

Երևանի համար 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի

ՀՀ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից մարտի 1-ը հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։