Ներքին 4 տարի առաջ - 22:23 25-02-2022

Համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները մարտի 1-ից կփոխարինվեն նոր ավտոբուսային երթուղիներով

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Հարգելի համաքաղաքացիներ
մարտի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հհ. 31 և 8 երթուղիներին կփոխարինեն հհ. 31 և 11 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:

Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.

Հ.31 երթուղի
ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ-ՋՐՎԵԺ
Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. - Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան - Իոսիֆյան - Հալաբյան - Կիևյան - Կասյան փ.-ներ - Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ.-ներ - Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան - Հովհաննիսյան - Թևոսյան փ.-ներ - Ջրվեժ (վերջնականգառ)
Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Հ.11 երթուղի
ՔԱՆԱՔԵՌ ՀԷԿ - «ՄԻԿԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏ
Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ - Ղափանցյան - Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց - Շիրվանզադեի փ.-ներ - Կոմիտասի պ. - Կասյան փ. - Մարշալ Բաղրամյան պ. - Պռոշյան - Պարոնյան - Գր.Լուսավորչի փ.-ներ - Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. - Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. - «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ)
Հետադարձը` նույն ուղեգծով»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին