Ներքին 3 տարի առաջ - 21:37 15-02-2023

ՌԴ-ի կողմից Ադրբեջանի հանդեպ կան ճնշումներ՝ Արցախի ճանապարհը բացելու հետ կապված․ ԱԺ պատգամավոր

«Իմ կարծիքով ու իմ ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանի հանդեպ կան ճնշումներ՝ ճանապարհը բացելու հետ կապված։ Խնդիրը նրանում է, որ մեր «իշխանություն» կոչեցյալները լիովին Արցախից հրաժարվել են»,-ասում է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը հավաստում է, որ Հայաստանը զիջելու տեղ չունի այլևս․ «Ռուբեն Վարդանյանի թեզն այն է, որ չպիտի գնանք զիջումների, պիտի դիմանանք, որ եթե Ադրբեջանը զիջում կորզեց, ուրեմն իր հաջողությունը կզարգացնի՝ նոր պահանջներ դնելու միջոցով։ Ես հարցրել եմ արցախցիներին իրենց դիրքորոշումը՝ միջանցքի բացվելուց հետո դուրս կգան, թե կմնան։ Մարդկանց 80%-ը ասում է, որ կմնա։ Դա հուսադրող է, բայց մի վատ կողմ էլ կա․ իշխանությունների կողմից նպատակ չկա աջակցել արցախցուն, որ պահեն իրենց հողը»։

ԱԺ պատգամավորը մտահոգ է․ ասում է՝ 66 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիները կամք ունեն։ Պարենային որոշ մթերքներ, ծանր ջանքերի գնով, փոխանցվել են, բայց սա հարցի լուծում չէ։

«Հետաքրքիր է հատկապես, թե Ռուբեն Վարդանյանը և Արայիկ Հարությունյանը ինչ նպատակով գնացին Մոսկվա։ Առանձին-առանձին գնացին, որոշակի հանդիպումներ են ունեցել․ արդյունքները չգիտենք՝ ինչ կտա»,-ասում է պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը գտնում է, որ հրատապ հարցեր կան․ պետք է ժամանակը օգտագործել դրանց լուծման ուղղությամբ․ «Մեկը այլընտրանքային էներգիայի հարցն է, բայց դա էլ սեզոնի հարց է։ Պետք է արևային պանելներ տեղադրվի։ Կարևոր հարցերի թվում է անասնապահության, գյուղատնտեսության զարգացումը։ Ցանքատարածությունները պիտի ավելացվեն։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը որոշ չափով պետք է բավարարի իր պահանջները»։

ԱԺ պատգամավորը առաջարկ ունի․ «Մենք պետք է օգնենք Արցախին, չպիտի թողնենք մենակ։ Ես առաջարկում եմ՝ համազգային դրամահավաք անենք։ Շատ մարդիկ են ուզում Արցախին օգնել, բայց ձևը չգիտեն․ վստահության հարցն է, որոշակի մեխանիզմների անհրաժեշտություն կա։ Պետք է հրատապ կազմակերպել այդ օժանդակությունը, որը պետք է թափանցիկ լինի»։

Գառնիկ Դանիելյանը համախմբման կոչ է անում, և վստահ է, որ իրական հայրենասերները կարձագանքեն։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով