Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:30 15-02-2023

Երկրաշարժը հիմնականում քրդական տարածքներում է եղել, զոհերի և վիրավորների 80-90 տոկոսը քրդեր են. Կնյազ Հասանով

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչները։ Քրդական համայնքի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 24 տարի է, ինչ Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանն անազատության մեջ է։ Ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին և կոչ արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա ազատ արձակի Աբդուլլահ Օջալանին։

Կնյազ Հասանովը նաև նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից․ «Որտեղ այդ երկրաշարժը եղել է, հենց քրդական տարածքներ են։ Գալիս ենք այն եզրակացության, որ 80-90 տոկոսը զոհերի և վիրավորների քրդերն են։ Իհարկե թուրքեր էլ կլինեն, նաև կան արաբներ, տասնյակ հայեր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը