Ներքին 3 տարի առաջ - 16:06 09-02-2023

Գեղարքունիքում այրվածքներ ստացած զինծառայողների բուժումը երկար է տևելու. նախարար

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները նորմալ առողջական վիճակում են, բուժման պրոցեսը հաջողությամբ է ընթանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Լավացման պրոցեսը բավական երկար է, որովհետև մի քանի էտապներով պետք է իրականացվեն՝ վիրահատական, հետո կոսմետիկ վիրահատական միջոցառումներ»,- ասաց նախարարը:

Հարցին՝ Հայաստանում սուր շնչառական վարակները դեռ կան, ի՞նչ քայլեր են շարունակում ձեռնարկել, Ավանեսյանն ասաց․ «Մենք դա նկատել ենք աշնանը, իջոցառումներ ենք կիրառել։ Կարող եմ ասել ավելին՝ այս պահին կա որոշակի կայունացում։ Եթե նկատվի աճ, որովհետև սեզոնայնությամբ պայմանավորված փետրվարի վերջից մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում կարող է ևս մեկ ալիք լինել, այդ դեպքում կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել