Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:35 09-02-2023

Մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետևից վազելով բռնենք․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե վերջին շրջանում աղմկոտ ինչ բացահայտումներ են եղել տարբեր ոլորներում։ «Բայց մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետևից վազելով բռնենք: Մեր խնդիրը կոռուպցիան կանխարգելելն է։ Դրա համար էլ ստեղծել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,- ասաց վարչապետը՝ առաջարկելով հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին ներկայացնել իր մեկնաբանությունները զեկույցի վերաբերյալ:

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ կոռուպցիայի ընկալման ցուցիչում Հայաստանի հետընթացի պատճառներից են Հայաստանում հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների կիրառման ոչ բավարար վիճակը, իրավապահ մարմինների բարեվարքությունը, նաև դատական իշխանության անկախության երաշխավորումն ու քաղաքացիական հասարակության հատվածը:

«Շատ ցանկալի կլինի, որ առանձին ոլորտային մարմինների հետ քննարկում ունենանք և տառ առ տառ հասկանանք, թե ինչպես կարելի է արդեն առաջիկա 2 տարվա համար երաշխավորել, որ չունենանք նվազեցում: Այս 3 միավորով նվազումը պետք է մղի նրան, որ հաջորդ զեկույցում ունենանք առաջընթաց: Եթե առաջընթաց չապահովվի, մենք կարող ենք զիջել մեր դիրքերը և հետ գնալ մինչև 2018-ի մակարդակին»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 2018-ից հետո իշխանություններին այդ առումով սկսել են ավելի խպիստ դատել, որովհետև համարել են, որ կա ինստիտուցիոնալ որոշակի ընթացք, որը պետք է ապահովի հակակոռուպցիոն քաղաքականության ավելի արդյունավետ դրսևորում. «Երկրորդը, մենք բարձր նշաձող ենք սահմանել և առերեսվում ենք այդ նշաձողի հետ: Ճիշտ ենք արել և պետք է հետևողական լինենք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը