Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:15 09-02-2023

Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել. նույնիսկ Կիպրոսի ԱԺ նախագահն է ցավակացել․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` ճիշտ է արել, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների համար ցավակցություն է հայտնել։ Այս մասին նա ասաց ԱԺ հերթական նիստի ժամանակ` անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին։

«Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ է եղել քաղաքացիական բնակչության մեջ, այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել։ Ուղղակի մարդկային առումով. մենք հայ ենք, քրիստոնյա և չեմ կարող, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։ Ասում են՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել, 3 զոհ է եղել, գուցե այդ 3 զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել, բայց ամբողջ աշխարհն է ցավակցում այս իրավիճակում»,- նշեց Սիմոնյանը՝ շեշտելով, որ նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակացել, չնայած նրան, որ Թուրքիան, Կիպրոսի ընկալմամբ, իրենց երկրի կեսը գրավել է։

Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորեց դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը․ «Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը»:

Նա նաև իր դիրքորոշումը հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային