Մամուլ 3 տարի առաջ - 09:01 09-02-2023

Գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենան դատարկ էր. որ մեքենան է սպասարկում տիկնոջը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն երկու օր է՝ խորհրդարանում ներկայացնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները։ Այդ երկու օրերին անհնար էր Աննա Վարդապետյանին գտնել Ազգային ժողովի միջանցքներում. նա կարծես կախարդական փայտիկով հայտնվում է ԱԺ նիստերի դահլիճում եւ նույն կախարդական կերպով դուրս գալիս այնտեղից: Լրագրողներն 2 օր է՝ փորձում էին դատախազին մոտենալ, հարցեր ուղղել, այդ թվում՝ իր կողմից ներկայացված միջնորդագրերի մասին, սակայն Աննա Վարդապետյանը մինչեւ վերջ խուսափեց առերեսվել լրագրողների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը եւ օպերատորը քննարկման ավարտին եղան ԱԺ բոլոր հնարավոր մուտքերի մոտ՝ ցուրտ եղանակին դրսում հերթափոխով սպասելով Վարդապետյանին: Մեզ հետ դրսում Վարդապետյանին սպասում էին նաեւ նրա ծառայողական մեքենան եւ ուղեկցող թիկնապահները, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Աննա Վարդապետյանին։ Նրա ծառայողական մեքենան այդ ընթացքում մի մուտքից մյուս մուտք էր տեղափոխվում, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն էլ վազում էր մեքենաների հետեւից՝ փորձելով գոնե մեքենա նստելիս մեկ-երկու հարց ուղղել դատախազին:

Տիկին դատախազն այդպես էլ դուրս չեկավ շենքից եւ չնստեց իր ծառայողական մեքենան։
Երկու տարբեր մուտքերի մոտեցավ ծառայողական ավտոմեքենան, սպասեց, սակայն դատախազը չիջավ, չնստեց իր մեքենան: Ի վերջո, դատախազի ծառայողական ավտոմեքենան դուրս եկավ ԱԺ դարպասներից առանց Աննա Վարդապետյանի: Դատախազը թերեւս ավելի ուշ օդապարիկով հայտնվեց այլ մեքենայի մեջ եւ հեռացավ Ազգային ժողովի տարածքից: Բանն այն է, որ ավելի ուշ մեզ ծանուցեցին, որ դատախազը խորհրդարանում չէ, արդեն հեռացել է։

Թերեւս հարց տալը լրագրողի իրավունքն է, իսկ պատասխանելը՝ պաշտոնյայի պարտականությունը. այս ընթացքում շատ տարբեր պաշտոնյաներ ենք տեսել, սակայն պատասխանատվությունից խուսափելու համար կոպերֆիլդյան նման հնարքի կիրառումը կամ նման բեմադրություն պատրաստելը բացառիկ էր:

Թափանցիկ կառավարման ու պաշտոնավարման մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ գլխավոր դատախազն իրեն այսպես է պահում, ինչը հարիր չէ ժողովրդական արժեքներ որդեգրած երկրի բարձրաստիճան պաշտոնյային»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար