Մամուլ 3 տարի առաջ - 08:28 09-02-2023

ՄԻՊ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում։ Նախ այդ պաշտոնը զբաղեցրեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, քանի որ «ՄԻՊ մասին» օրենքով` մինչեւ նոր պաշտպանի ընտրությունը պետք է նրա պարտականությունները կատարի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենամեծ ղեկավարը: Սակայն երեկ տեղեկացանք, որ Վլադիմիր Հովհաննիսյանն այլեւս ՄԻՊ ԺՊ-ն չէ, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։

Ջիլավյանը ՄԻՊ գրասենյակում աշխատանքի է անցել Քրիստինե Գրիգորյանի օրոք, այդ դեպարտամենտն Արման Թաթոյանի ժամանակ ղեկավարում էր հայտնի իրավաբան Արտյոմ Սեդրակյանը, սակայն նա Թաթոյանի հետ հեռացավ պաշտոնից։ Ջիլավյանը 28 տարեկան է, ներկայում դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։ Հարցին, թե երբ է նշանակվել նա, եւ ինչու են փոխել Վլադիմիր Հովհաննիսյանին, ՄԻՊ աշխատակազմից չպատասխանեցին, գրավոր հարցում պահանջեցին։ Նշենք, որ Ազգային ժողովը 10-օրյա ժամկետում ՄԻՊ թեկնածու այդպես էլ չառաջադրեց եւ եթե հաջորդ 10 օրերի ընթացքում կրկին չառաջադրի, ապա հնարավոր է, որ ՄԻՊ նորանշանակ ԺՊ-ն շատ ավելի երկար պաշտոնավարի, մինչեւ ՔՊ-ն կարողանա թեկնածու գտնել, ինչը, ըստ ամենայնի, հեշտ գործ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան