Ներքին 3 տարի առաջ - 23:19 08-02-2023

Մտահոգությամբ եմ հետևում երկրաշարժի պատճառած ահավոր ավերին. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունն իր աջակցությունն է հայտնում Սիրիայի ժողովրդին: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում:

«Հայ ազգի սիրելի զավակներ
Մտահոգությամբ եմ հետեւում երկրաշարժի պատճառած ահավոր ավերին եւ վնասներին։ Սիրիայի տագնապալի ընթացքում, մեր համայնքի զավակաները մնացին կանգուն եւ կազմակերպված, համախմբված մեր եկեղեցու եւ համայանքային կառույցների շուրջը։ Վստահ եմ, որ հակառակ նման դժվար պայմաններին, նրանք վերանորոգված հավատքով եւ հույսով պիտի շարունակեն իրենց ընտանեկան, ընկերական եւ համայնքային կյանքը։

Մնայուն կապի մեջ եմ Սիրիայի հայության հոգեւոր եւ համայնքային պատասխանատուների հետ։ Կզգամ մեր հայրենակիցների մտահոգությունը եւ դժվարությունը եւ կուզեմ վստահեցնել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պիտի շարունակի իր ամբողջական զորակցությունը եւ աջակցղությունը հայտնել Սիրիայի մեր սիրելի ժողովրդին։

Աղոթում եմ եւ կոչ կուղղեմ մեր ժողովրդի զավակներին, որ իրենք եւս աղոթեն, որպեսզի բարձրյալը լուսավորի Թուրքիայում եւ Սիրայում զոհված մեր հայերնակիցների հոգիները, վիրավորներին շուտափույթ ապաքինում պարգեւի եւ ուժ, կորով շնորհի մեր բոլոր կամավորներին, որոնք գիշեր-ցերեկ կօժանդակեն մեր զավակների կարիքներին ներկա դժնդակ պայմաններում։

Աստված օրհնի մեր ազգի բոլոր զավակներին»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել