Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:36 08-02-2023

Երկիր պահողներն այս սեռախեղված, դասալիք այսպահականները չեն, երկիր պահողները դարձյալ նրանք են՝ Եռաբլուրի անմահականները․ Խաչիկ Մանուկյան

Զրույց մեր ժամանակների քայլող դասական պոետ, հերոս Վաչագանի հոր՝ Խաչիկ Մանուկյանի հետ․

Գրականությունից անդին կյանքն է, իր տարբեր արտացոլանքներով, մեր ժամանակների ամենահայտնի պոետներից մեկն եք, ապրեցիք ամենացավոտը՝ հերոսացավ Ձեր որդին Վաչագանը։ Հերոսի հայր լինելն ու անդառնալին․․

- Իրարից անջատ չեն՝ կյանքն էլ, գրականությունն էլ իրար լրացնելով, ամբողջացնելով՝ առաջ են գնում։ Ժամանակն այնպիսի խնդիրներ է ծառացրել մեր առջև, որ միայն ստեղծագործելով լուծումներ չես գտնի:

Պայքարել է պետք։ Համախմբվելով պիտի կարողանանք կենտրոնացնել մեր ուժերը և մեր երկիրը, ազգը, պետականությունը փրկել կորստից։ Իմ լռությունը դավաճանություն կլինի իմ հերոս զավակի և իր պես քաջերի հանդեպ: Երկիր պահողներն այս սեռախեղված, դասալիք այսպահականները չեն, երկիր պահողները դարձյալ նրանք են՝ Եռաբլուրի անմահականները։

Օրեր առաջ 15 զինծառայողներ զոհ դարձան, այրվեցին կացարանում։ Ի՞նչ զգացիք այդ լուրը լսելով։ Անե՞ծք, թե՞ աղոթք։ Կներե՞ք մեղավորներին․․․

-Քանի դեռ մահաբերների այս խումբը չի հեռացել, ցավալի կորուստներ միշտ լինելու են։ Այս «դուխով» գոյանքները, հանրությանը նախկին-ներկա հոլովույթում ներառելով, կարողացան խաբկանքի մատնելով՝ առ ժամանակ կոծկել իրենց բերած ավերածությունները:

Խաղաղ պայմաններում, ծառայողների այդ աննախադեպ ցավալի կորուստը նույնպես վկայեց, որ բարեփոխումների մասին սրանց կողմից տրվող հավաստումները լոկ բարբաջանքներ են: Պարտության սիմվոլներով հաղթանակներ ունենալ չենք կարող։

Արցախը շրջափակման մեջ է, հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի մի հատվածում երեխաներ են քաղցում, ելքը տեսնո՞ւմ եք։

-
Իհարկե, տեսնում եմ: Միակ ելքն այս իշխանությունների բերած կեղծ օրակարգից հրաժարվելն է: Արցախն իր ազատության պայքարն է մղում։ Այդ մենք՝ Հայաստանում ապրողներս ենք շրջափակված լրտեսախմբերով, դավաճանությամբ, անորոշությամբ: Մեր աչքի առջև կատարվող պատմական երևույթները մեկ անգամ էլ հաստատեցին, որ ինքներս մեզ վրա հույս դնելով, հզորանալով, ազգային արժեքների շուրջ համախմբվելով միայն կարող ենք լուծումներ գտնել։

Վտանգված են՝ Սյունիքը, Արցախը, Ջերմուկը։ Գործող իշխանությունից ի՞նչ ակնկալել։

-Ձեր այս հարցին մեկ բառով պատասխանեմ՝ հրաժարական։ Մարդիկ հիասթափված են, մարդիկ լռում են։

Ձեր կոչը հայերին․․․

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր ժողովրդի պատմությունը միշտ է դժվար ընթացք ունեցել։ Կարևոր պահին հաջողվել է միաբանվել և կենտրոնաձիգ հարված հասցնել տարբեր ժամանակահատվածներում հայտնված թշնամիներին։ Մի՛ թողեք՝ ձեզ հիմարացնեն խաղաղության կեղծ օրակարգով, ինչի արդյունքում հատված առ հատված հանձնում են Հայաստանի տարածքները:

Հրամայական է դարձել՝ ազգային ուժերով ժամանակավոր կառավարության ստեղծումը, որի հաշվենկատ գործողությունների արդյունքում կփորձենք աստիճանաբար դուրս գալ այս մահաբեր ընթացքից:

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին