Ներքին 3 տարի առաջ - 19:52 08-02-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար, մաեստրո Տիգրան Հեքեքյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանին:

Հանդիպման ընթացքում մաեստրո Հեքեքյանը նախագահին է ներկայացրել ընթացիկ տարում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի օրակարգում գտնվող ստեղծագործական միջոցառումներն ու համերգային ծրագրերը:

Մաեստրո Հեքեքյանը նշել է նաև, որ հաջորդ տարի լրանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 90-ամյակը, ինչը նշանակալի իրադարձություն է հայ երաժշտարվեստի պատմության համար և հոբելյանական միջոցառումներին դպրոցը պետք է պատշաճ կերպով պատրաստ լինի:

Զրույցի ընթացքում Տիգրան Հեքեքյանն անդրադարձել է նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ստեղծագործական գործունեության համար առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև երգչախմբի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների կարևորությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի հայկական երաժշտարվեստի հանրահռչակման գործում կարևոր դերակատարություն ունեցող երգչախմբի ստեղծագործական ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել և շարունակական դարձնել ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքային քննարկումները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը