Ներքին 3 տարի առաջ - 14:35 08-02-2023

Ձենդ կտրի՛, թող խոսեմ․ Հովիկ Աղազարյանը վրդովվեց լրագրողի հարցից

Այսօր ԱԺ-ում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցին՝ որքանո՞վ էր արդարացված Թուրքիա հրատապ օգնություն ուղարկելը, քանի որ այն քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել, և ինչո՞ւ թուրքերը մարդասեր չեն հայերի նկատմամբ։ Պատգամավորն էլ նշեց, որ անհարմար կզգա պատասխանել այդ հարցին։

Լրագրողի հարցին՝ անհարմա՞ր չի զգում, որ իշխանությունը թուրքերին օգնելու համար փրկարարներ է ուղարկում, Հովիկ Աղազարյանը կոշտ արձագանքեց.

«Ձենդ կտրի․․․ ձենդ կտրի, թող խոսեմ։ Պատերազմի ժամանակ, երբ թշնամին գերի է ընկնում և վիրավորվում, դու պարտավոր ես բուժել նրան, մենք պատերազմական իրողությունների մեջ ենք, բայց արհավիրքի ժամանակ պետք է օգնենք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը