Ներքին 3 տարի առաջ - 16:24 06-02-2023

Պարեկները երբեմն աշխատում են նաև ոչ սթափ վիճակում

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վերջին փոփոխություններից առաջ հայտնաբերվել է ծառայությունը ոչ սթափ իրականացնելու երկու դեպք: Այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Նախկինում, մինչ հրահանգավորումներն իրականացված հերթական ստուգումների ժամանակ, հայտնաբերվել են թվով երկու ոչ սթափ վիճակում ծառայության ներկայացած ծառայողներ, որոնց նկատմամբ Պարեկային ծառայության պետի կողմից նշանակվել են ծառայողական քննություններ և ծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»:

ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից մեզ նաև հայտնեցին, որ ոստիկանության Պարեկային ծառայությունը չունի հատուկ բուժանձնակազմ, սակայն միաժամանակ, «Ոստիկանության Պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հրամանի համաձայն`«Պարեկային ծառայության յուրաքանչյուր օր ծառայության անցնելուց առաջ, կատարվում է անձնակազմի նախապատրաստում, հրահանգավորում ու կարգախմբի բաշխում: Բացի այդ Պարեկային ծառայության ղեկավարության, գնդի և գումարտակների հրամանատարության կողմից մշտապես հրահանգավորումներից առաջ և դրա ընթացքում իրականացվում են ստուգումներ թերությունները հայտնաբերելու և շտկելու համար»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը