Ներքին 3 տարի առաջ - 14:59 06-02-2023

Մենք՝ արցախցիներս, կրելով այս զրկանքները, պայքարում ենք առաջնահերթ ՀՀ ինքնիշխանության պահպանման համար

Արդեն 56 օր է, ինչ Արցախը պաշարված է թշնամու կողմից, ինչի պատճառով էլ, ցավոք սրտի, չկարողացանք հյուրընկալել մեր կողմից այդքան սպասված խորհդաժողովը, որը պատերազմից հետո Արցախում կայացած ամենամեծ երիտասարդական համագումարը պետք է լիներ՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ։ Այս մասին այսօր ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացմանը տեսաուղերձով ասաց ՀՅԴ Արցախի երիտասարդական կառույցի անդամներից մեկը։

«Այսօր մենք՝ արցախցիներս, կրելով այս զրկանքները, պայքարում ենք առաջնահերթ ՀՀ ինքնիշխանության պահպանման, սփյուռքահայության ինքնության պահպանման համար։ Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է։ Ինչպես և միշտ, այնպես էլ այս օրերին, ականատես ենք լինում համամարդկային արժեքներ քարոզող երկրների՝ մեզ ուղղված սիրալիր ու սրտամաշ խոսքեին, որոնք մեզ համար ոչինչ են։ Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Արցախի փրկության գործին, որովհետև առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստանի չկա Սփյուռք»։

Նրա խոսքով այսօր Արցախի ՀՅԴ երիտասարդներն իրենց ուրույն տեղն ունեն և ընկալվում են որպես միակ կազմակերպություն, որն ունակ է Սփյուռքի ներուժը կենտրոնացնել և կյանքի կոչել Արցախում, ինչպես նաև այդ ներուժի միջոցով Արցախի երիտասարդության ձայնը բարձրացնել աշխարհի տարբեր երկրներում։ «Պատերազմից հետո ՀՅԴ ԱԵՄ-ը հյուրընկալեց աշխարհասփյուռ մեր կառույցների ներկայացուցիչներին։ Հատկապես պատերազմին հաջորդած շրջանում ոգևորիչ էին այդ այցերը։Մեզ համար այս դժվար շրջանում մեր կողքին էին ՀՅԴ Լիբանանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի երիտասարդական միությունների անդամները։ Սիրելի ընկերներ, այսօր Արցախն ապրում է պատմական ամենածանր շրջանը և ունի բոլորի կարիքը։ Լիահույս ենք, որ երիտասարդական այս համաժողովը հնարավորություն կտա հանուն Արցախի նոր ծրագրեր մշակել և իրականացնել»։

Հիշեցնենք, որ Երևանում այսօր սկսվել է ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային համագումարը, որին Արցախի ՀՅԴ երիտասարդական կառույցների անդամները մասնակցել են տեսակապով։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում