Արտաքին 3 տարի առաջ - 16:15 05-02-2023

Հուլուսի Աքարը Հայաստանին կոչ է արել սեղմել Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հայաստանին կոչ է արել ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը»։ Այս մասին Աքարն ասել է Կարսում ընթացող զորավարժությունների ժամանակ թուրքական Միլլիյեթ պարբերականին տված հարցազրույցում։

Աքարը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմանը։ Նրա խոսքով՝ միջանցքը և այնտեղով անցնելիք ճանապարհները տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեն։

«Զանգեզուրի միջանցքը և երկաթուղիներն ու ճանապարհները, որոնք անցնելու են այնտեէղով, տարածաշրջանի համար շատ արժեքավոր են տնտեսական, սոցիալական և անվտանգության տեսանկյունից։ Կարևոր է, որպեսզի Հայաստանը սեղմի պարոն Ալիևի և մեր նախագահի մեկնած խաղաղության ձեռքը։ Ուրիշների ազդեցության տակ ինչ-որ պատրանքներ ունենալն իմաստ չունի։ Մենք ասում ենք Հայաստանին՝ օգտվեք այս հնարավորությունից»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ անդրադարձել է թուրք-ադրբեջանական համագործակցությանը՝ նշելով, որ Ադրբեջանը միայնակ չէ։ «Մեր եղբայրությունը մեր սիրելի բարեկամ Ադրբեջանի հետ շարունակվելու է որպես մեկ բռունցք և մեկ սիրտ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում