Ներքին 3 տարի առաջ - 15:32 04-02-2023

Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները

Փետրվարի 4-ին Փրկարար ծառայությունում կայացել է Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության «Մասնագիտական վարպետության «Լավագույնն ըստ մասնագիտության»» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների խրախուսման արարողակարգային նիստ, որը վարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը:


Փրկարար ծառայության տնօրենը Վկայագրեր է հանձնել 2022 թվականի ընթացքում փրկարարական ստորաբաժանումների և ծառայողների կողմից կատարված աշխատանքների և գործունեության արդյունքներով մրցանակաբաշխության հաղթողներին՝

• «Լավագույն հրշեջ» անվանակարգում՝ փ/ծ ավագ սերժանտ Հարություն Խաչատուրի Բաբլոյանին, ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին օղակի ավագ հրշեջ-փրկարար․
• «Լավագույն վարորդ» անվանակարգում՝ փ/ծ սերժանտ Մարատ Մխիթարի Հակոբյանին, Սյունիքի ՄՓՎ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ-մեխանիկ․
• «Լավագույն փրկարար» անվանակարգում՝ փ/ծ ենթասպա Տիգրան Ավագի Դավթյանին, ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար․
• «911 լավագույն կրտսեր հրահանգիչ (օպերատոր)» անվանակարգում՝ փ/ծ ավագ սերժանտ Աննա Սերգոյի Ավալյանին, ՓԾ Լոռու ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հեթափոխի համակարգչային օպերատոր․
• «Լավագույն հերթափոխ» անվանակարգում` ՓԾ Սյունիքի ՄՓՎ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ հերթափոխին․
• «Լավագույն խումբ» անվանակարգում` ՓԾ Տավուշի ՄՓՎ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբին․
• «Հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական լավագույն խումբ» անվանակարգում` ՓԾ ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբին․
• «Փրկարարական լավագույն ջոկատ» անվանակարգում` ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատին․
• «Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանման լավագույն բաժին» անվանակարգում` ՓԾ ծառայության կազմակերպման վարչության Ինքնավար կառավարման համակարգերի բաժնին․
• «Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանման լավագույն բաժին» անվանակարգում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնին․
• «ՓԾ տարածքային լավագույն ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը․
• «ՓԾ կառուցվածքային լավագույն ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ Բժշկական ապահովման վարչությանը:

Տնօրենը շնորհավորեց հաղթող ճանաչված ծառայողներին և ստորաբաժանումների ղեկավարներին, ներկաներին հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել ոլորտային բոլոր ուղղություններով մասնագիտական կարողությունների մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին։
Ամփոփիչ խոսքում Կ․Ցուցուլյանը բոլորին մաղթել բարի ծառայություն և տվել մի շարք հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը