Ներքին 3 տարի առաջ - 13:10 03-02-2023

Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյան

Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են, 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ, աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հայաստանից արտահանումը նախորդ տարի աճել է 77.7 տոկոսով: Քերոբյանի խոսքով՝ այս աճը ապահովվել է շատ տարբեր ապրանքատեսակների արտահանման հաշվին: Վերաարտահանումը զգալի մաս է կազմել: Իսկ վերաարտահանման նպատակով տեղում արվում են որոշակի վերամշակման գործողություններ:
«Որոշակի կատեգորիաների մասով մեր հետևողական աշխատանքը սկսում է արդեն շատ լավ արդյունքներ տալ: Օրինակ, պետք է նշեմ ադամանդագործությունը: 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում ենք ունեցել, 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում ենք էլ ավելի բարձր ցուցանիշներ, քանի որ անցյալ տարի մի քանի խոշոր ադամանդագործական ընկերություններ աշխարհի առաջատարներից Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում: Եվ կարծում ենք, որ այս տարի, օրինակ, ադամանդագործության ոլորտում մեր արած աշխատանքը տալիս է զգալի արդյունք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հավանական է համարում, որ տարվա առաջին եռամսյակում այդ նոր գործարաններն արդեն բացվեն:
2022-ին նաև ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: Նախարարի վստահեցմամբ՝ կառավարության ներդրած ջանքերի արդյունքում է, որ այսպիսի արդյունքներ կան, սակայն, դեռ երկար ճանապարհի սկզբին են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը