Ներքին 3 տարի առաջ - 10:22 02-02-2023

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Գ.Մ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համապատասխան արտադրամասի կողմից գնման հայտի բացակայության պայմաններում, միջոցներ չձեռնարկելով ռեակտորի միջանկյալ մետաղաձողերի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններից գնային առաջարկներ ստանալու համար, 2011 թվականին մրցույթի միակ մասնակից՝ ՌԴ «ՆովէներգոՊրոմ» ՓԲ ընկերությունից, շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 մլն 544 հազար 438,20 ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 հատ միջանկյալ մետաղաձողեր: Անհրաժեշտության բացակայության պատճառով այդ մետաղաձողերը չեն շահագործվել և տևական ժամանակ պահվել են կենտրոնական պահեստում՝ սպառելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները:

2015 թվականին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ն հարկադրված «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունից 592 հազար ԱՄՆ դոլարով (283 մլն 5 հազար 600 դրամ) ձեռք է բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 հատ միջանկյալ մետաղաձողեր:

2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ մեղադրանք ներկայացնելու համար:

2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել է մեղադրանք:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի