Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:09 31-01-2023

ԿԸՀ-ն սահմանել է կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ի հերթական նիստում սահմանեց «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման» կարգը։

Հարցը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջինս հիշեցրեց՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ԶԼՄ-ները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները և կուսակցությունները ԿԸՀ-ից ստանում են օգտահաշիվներ, և եթե ԶԼՄ-ներն ու դիտորդներն այդ օգտահաշիվների միջոցով հավատարմագրվում են, ապա կուսակցություններն ու դաշինքները համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում առաջադրում են իրենց ընտրական ցուցակները։

«Մենք արդեն մեկ անգամ նման որոշում ընդունել ենք, այն վերաբերել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին, երբ մեծամասամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ էին տեղի ունենում։ Մի փոքր համալրումով առաջարկում ենք այդ որոշումն ընդունել բոլոր համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում»,-ներկայացրեց Սմբատյանը։

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ 2022-ի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հանձնաժողովը բախվել է մի խնդրի, երբ մեկ կուսակցություն օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ է դիմել կուսակցությունների առաջադրման ավարտին։ ԿԸՀ-ն տրամադրել է օգտահաշիվ, որպեսզի չմեղադրվի խոչընդոտներ ստեղծելու մեջ, սակայն, միևնույն է, կուսակցությունը ժամկետի պատճառով չի կարողացել առաջադրվել։ Արմեն Սմբատյանն ասաց, որ ԿԸՀ-ում այս հարցով աշխատանքային քննարկում են ունեցել և որոշել են նախագծում այնպիսի փոփոխություն կատարել, ըստ որի կուսակցությունները կարող են դիմել օգտահաշիվ ստանալու համար նույնիսկ առաջադրման վերջնաժամկետում։

«Նորից եմ կրկնում՝ նրա համար, որ խոչընդոտ չդիտարկվի, սակայն իհարկե պետք է հորդորենք, որպեսզի այն ավելի շուտ ստանան կուսակցությունները, և դրա համար ուզում եմ հայտնել, որ Սիսիան ու Անի համայնքներում առաջադրումները սկսվում են փետրվարի 9-ին և վերջանում փետրվարի 19-ին։ Եւ պատշաճ առաջադրվելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են հենց վաղվանից դիմել ԿԸՀ և ստանալ օգտահաշիվ»,-ասաց Սմբատյանը։

Որոշումը դրվեց քվեարկության՝ արժանանալով հանձնաժողովի հավանությանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ