Ներքին 3 տարի առաջ - 09:23 30-01-2023

Չար կատակ․ Աննա Հակոբյանը որտեղ խաղաղությունից խոսում է, պատերազմ է սկսվում

Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Իրանում էր, նա մասնակցում էր «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Դրանից բացի՝ Փաշինյանի կինը Իրանում խոսել է նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում կանանց կարևոր դերի մասին, ներկայացրել իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Աննա Հակոբյանը նաև նշել է, որ կանի առավելագույնը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում ներդրում ունենալու համար։

Նրա այցից ընդամենը օրեր անց Իրանում 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով մահացել է 3 մարդ, կան հարյուրավոր տուժածներ։ Սակայն եթե տարերային աղետը Հակոբյանի այցի հետ կապելը բանդագուշակություն է, ապա շատ ավելի մտահոգիչ է Իսրայելի սանձազերծած ռազմական ագրեսիան Իրանի դեմ, որի արդյունքում բազմաթիվ ռազմավարական օբյեկտներ գնդակոծվում են։

Սա տխուր զուգադիպություն է, չար կատակ, որ Հակոբյանի այցից հետո մեր հարավային հարևանի նկատմամբ պատերազմ է սկսվում։

Հակոբյանի «ոտքը» շառ էր նաև Արցախում, որտեղ նախաձեռնել էր իր խաղաղության հաղթարշավը, ֆոտոսեսիաներ էր իրականացնում, Մեհրիբանին հրավիրում էր Շուշի՝ թեյ խմելու ու մուղամ լսելու։

Հակոբյանի «ոտքը» շառ էր նաև Ջերմուկում, որտեղ հանգստանում էր․ դրանից ամիսներ անց թշնամին հարձակում սկսեց այդ ուղղությամբ և առաջընթաց ունեցավ։

Այնպես որ, Փաշինյանի տիկնոջը պետք է խնդրել առհասարակ չխոսել խաղաղությունից ոչ մի տեղ և փորձանք չբերել մեր և մեր բարեկամ ժողովուրդների գլխին կամ էլ հետևողական ու հավատարիմ լինել Խաղաղության դարաշրջանին ու մեկնել Թուրքիա ու Ադրբեջան և այնտեղ խոսել խաղաղության անհրաժեշտության մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը