Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:32 29-01-2023

Իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում ու պատրաստ եղել դրան

Իրանում ամբողջ գիշեր տարբեր քաղաքներում պայթյուններ են եղել: Անօդաչուներով հարձակումներ են եղել ռազմական օբյեկտնեի վրա: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտնել է. «Այս գիշեր մենք որոշեցինք հարձակվել ահաբեկչական կազմակերպությունների վրա։ Մեր պատասխանը կլինի ուժեղ, արագ և ճշգրիտ: Ով ուզում է մեզ նեղացնել, մենք էլ նրան կցավեցնենք»։

Հասկանալու համար, թե ի՞նչ իրավիճակ է այժմ Իրանում՝ Oragir.News-ը զրուցեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահին որևէ այլ նորություն չկա, կարծես թե, ու որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն Իրանի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների կարծրատիպերից»։

Ոսկանյանի խոսքով, առկա տեղեկություններից պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան։

Ոսկանյանն ավելի վաղ իր տելեգրամյան ալիքում գրել էր. «Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։ Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի