Ներքին 3 տարի առաջ - 16:42 27-01-2023

Դպրոցում բռնաբարություն տեղի չի ունեցել, իշխանական ֆեյքը կեղծ լուրեր է տարածում

«Ես դիմել եմ ոստիկանություն, քանի որ այդ էջը փորձում է այդպիսով սևացնել դպրոցի բարի համբավը, ինչպես նաև զրպարտել ինձ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանն՝ անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացած ֆեյսբուքյան գրառմանը։

Գրառման մեջ գրված էր, որ նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներից մեկը դպրոցի զուգարանում բռնաբարել է 3-րդ դասարանի աշակերտի։ Նշենք, որ այդ տեղեկությունը ֆեյսբուքյան հարթակում տարածել է Ռեգինա Պռազյան կեղծ էջը, որն ըստ շրջանառվող լուրերի, իշխանական է և պատկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Oragir.News-ը կապվեց նաև ոստիկանության լրատվական բաժին, որտեղից տեղեկացրեցին, որ գործը քննարկման փուլում է․ «Դպրոցի տնօրենը գրությամբ դիմել է ոստիկանություն, այս պահին գրությունն ուսումնասիրվում է»։

Անդրադառնալով բռնաբարության մասին տեղեկությանը՝ ոստիկանությունից հայտնեցին, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում ․ «Ստացվել է տեղեկություն, ոստիկանությունը համապատասխան ստուգողական աշխատանքներ է իրականացրել, պարզվել է, որ բռնաբարության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»։

Հարցին՝ ոստիկանությունն այլ բողոքներ ստացե՞լ է Ռեգինա Պռազյան կեղծ էջի գրառումների վերաբերյալ, ասացին, որ այդ մասով ստույգ ինֆորմացիա չունեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գարեգին Ներսեսյանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ դպրոցի անվան շուրջ նման կեղծ սկանդալային միջադեպերի տարածումը կարող է նաև քաղաքական բնույթ կրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում