Ներքին 3 տարի առաջ - 22:46 26-01-2023

Ռեստորանում ընթրիք ընտրելուց առաջ հիշեք, որ 120 հազար հայ մակարոնից ու հնդկաձավարից բացի ընտրելու ոչինչ չունի. պատգամավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար լուրջ խնդիրների վրա՝ նրանց հորդորելով մտածել 120 հազար հայերի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն իր ելույթում ասաց․

«Մեզնից ոմանք այսօր նիստից հետո կգնան Ստրասբուրգում ռեստորան։ Եվ խնդրում եմ ձեզ` մինչև կընտրեք ձեր ընթրիքը, հիշեք, որ 120 հազար մարդ ԼՂ-ում ոչինչ չունեն ընտրելու՝ բացի մակարոնից կամ հնդկաձավարից․ ոչ բանջարեղեն, ոչ մրգեր, ոչինչ։ Եվ, հարգելի գործընկերներ, երբ դուք կհասնեք հյուրանոցի ձեր հարմարավետ ու տաք սենյակներ՝ թաքնվելու սառը քամուց և նորություններ նայելու, խնդրում եմ՝ հիշեք, որ 120 հազար հայ ոչ գազ ունեն, ոչ էլեկտրաէներգիա օրը 6-8 ժամ։ Ձեզնից նրանք, որոնք երեխա ունեն, խնդրում եմ պատկերացրեք, թե դուք ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խանգարեր նրանց կրթությանը, եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված լինեին փակվել շուրջ 1 ամիս»։

Իսկ ԵԽԽՎ այն գործընկերներին, որոնք օրվա ընթացքում գլխացավ կունենան, Մամիջանյանը հորդորեց մինչև ցավազրկող խմելը հիշել Արցախում դեղորայքի խնդրի մասին։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը