Ներքին 3 տարի առաջ - 19:47 26-01-2023

Եթե Նիկոլի նման ապիկար, անգրագետը կարող է լինել երկրի վարչապետ, ինչո՞ւ այդ աղջիկը չի կարող Արտաքին հետախուզության պետ լինել․ Սայաթ Շիրինյան

«Բայց ինչի՞ եք զարմանում, եթե Նիկոլի նման ապիկար, անգրագետ մանիպուլյատորը կարող է լինել երկրի վարչապետ, ապա ինչո՞ւ այդ աղջիկը չի կարող լինել Արտաքին հետախուզության պետ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Քրիստինե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը:

«Տգետների իշխանություն է, իսկ ի՞նչ էիք ուզում․ փայլուն կա՞դր էիք ուզում, պրոֆեսիոնալ կա՞դր էիք ուզում, չի լինելու երբեք։ Այստեղ պետք է լինի կադր, որ իրենց հլու-հնազանդ ենթարկվի։ Օրինակ, այսօր այդ տգետը չզլացավ էլի վարկած առաջ քաշել՝ նկարագրելու հրդեհված զորանոցում տեղի ունեցածը, այս ամենից հետ կարելի՞ է զարմանալ, ինչի՞ վրա եք զարմանում»։

Հարցին, թե արդյո՞ք իրավաբանի կրթությունը բավարար է կառույցը ղեկավարելու համար, նա ընդգծեց, որ միանշանակ բավարար չէ։

«Որպեսզի կարողանա նման կառույց ղեկավարել, պետք է ԱԱԾ համակարգում երկար տարիներ աշխատած լինի։ Ես չգիտեմ ԱԱԾ-ում, ՊՆ-ում նման փորձառություն ունեցող մարդիկ մնացե՞լ են, հարցն այն է, որ իրենք չեն հենվում պրոֆեսիոնալների վրա, նրանց միջակություններ են պետք, պրոֆեսիոնալներն իրենց խանգարում են, ինչպե՞ս կարող է միջակը պրոֆեսիոնալների առաջ բերել։ Երբ անհայտ ծագումնաբանություն ունեցող Քյարամյանին բերել են ԱԱԾ տնօրեն, այն դեպքում, երբ համակարգում պրոֆեսիոնալներ կային, ես դեռ այն ժամանակ էի ասում՝ ինչո՞ւ եք վիրավորում 25-30 տարի աշխատած կադրերի մարդկանց, նրանք արդեն տարիներ շարունակ այդ դպրոցն անցել են։ Իսկ այս աղջկան մատերի վրա ֆռացնելու են այդ պրաֆեսիոնալները, ի՞նչ պիտի անի, բացարձակապես ոչինչ։ Իրականում էական էլ չէ՝ պրոֆեսիոնալ են, թե՝ ոչ, որովհետև կա միայն մի տգետի, տհասի իշխանություն, որին բոլորը ծառայում են։ Օրինակ, ինչ արեց պրոֆեսիոնալ դպրոց անցած Արթուր Դավյանը՝ բացի ընդդիմությանը հետապնդելուց, ի՞նչ արեց։ Նրա աչքի առաջ էր ամեն ինչ, փաստաբանները բավարար հիմքեր ներկայացրին, որ սա հանցագործ իշխանություն է, քայլեր ձեռնարկե՞ց, իհարկե ոչ։ Հետևաբար, այս ամենի մեջ պետք է դիտարկել նաև այս նշանակումը, ոչ թե նրանում, որ ինչ-որ Քրիստինե Գրիգորյանի մի տեղից վերցնում են, մեկ այլ տեղ նշանակում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում