Ներքին 3 տարի առաջ - 14:19 26-01-2023

Ինչպես «Հայկական ժամանակը» հակաավինյանական արշավի մասնակից դարձավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական օգտագործման թերթը քիչ էր մնում հաակավինյանական արշավի մասնակցեր։

Բանն այն է, որ այսօր հրապարակվել է «GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքները, թե երևանցիների մեծ մասը ում է ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Ըստ հարցման արդյունքների՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին 18.8, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին 6.6, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին 3.1 %-ն է ցանկանում տեսնել քաղաքապետի աթոռին:

Այս նյութը «շատ պատահական» հրապարակվել է նաև «Հայկական ժամանակի» կայքում՝ armtimes.com-ում, սակայն կարճ ժամանակ անց այն հեռացրել են։

Հիմա կա երկու տարբերակ՝ կամ մի աշխատակից անզգուշաբար հրապարակել է նյութը և լուրջ հանդիմանանքի արժանացել, թեև դժվար այս մեդիայում աշխատակիցները ՔՊ-ականների վերաբերյալ նյութերում նման անզգուշություն դրսևորեին։

Եվ կա երկրորդ տարբերակը, դիտմամբ հրապարակել են՝ փորձելով մի թեթև կսմթել Ավինյանին, ցույց տալով, որ մեդիա կոչվող զենքը դեռ ոչ մեկ իրենցից չի խլել, ցանկացած պահի կարող են փչացնել մեր չկայացած քաղաքապետին։

Ինչպես ասում են՝ խմբագրի նախկինը չի լինում, ինչպես մուտիլոֆկաներով աշխատել է, այնպես էլ այսօր է աշխատում՝ թերթ, պետություն, թե կուսակցություն ղեկավարելիս։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում