Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:29 25-01-2023

Հայաստանի իշխանության ձեռագիրը միշտ էլ դա է եղել՝ Արցախը բռնակցել Ադրբեջանի կազմին. ԱՀ ԱԺ պատգամավոր

Բլոգադայի մեջ յոլա ենք գնում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ ներկայացնելով այս պահին Արցախում տիրող իրավիճակը։

Հարցին, թե երեկ հայտարարվեց, որ գազալցակայանների աշխատանքը սահմանափակվում է, ինչպե՞ս է նման իրավիճակում ապահովվում տրանսպորտի աշխատանքը, Գալստյանն ասաց. «Դիզելային վառելիքով, օպերատիվ շտաբի որոշումով հանրային տրանսպրտը գործում է, քանի որ հայտարարությունը երեկ է տարածվել, հլը որ որոշ չափով ավտոմեքենաների շարժ կա»։

Հարցրինք Գալստյանից՝ հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց տրանսպորտի աշխատանքը խափանվի, Գալստյանն ասաց. «Եթե ոչինչ չփոխվի, մնա այդպես, իհարկե, եթե դիզվառելիք և բենզին չլինի այդպես շարունակվելու դեպքում տրանսպորտային միջոցները չեն շահագործվի»։

Հետաքրքրվեցինք Գալստյանից՝ երեկ մամուլում լուրեր էին տարածվել, թե ընդդեմ Ռուբեն Վարդանյանի արշավներ են ստեղծվել, ինչի՞ մասին է խոսքը, ովքե՞ր են այդ արշավի հեղինակները և ինչի՞ են փորձում հասնել դրանով, Գալստյանն ասաց. «Այսօր Արցախում իրենց ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժերը, հասկանալով երկրի իրավիճակը, ոչ մի արշավ Էլ չեն անում։ Եթե ինչ-որ առանձին քաղաքական ուժեր կան, որ ստեղծված իրավիճակում ինչ-որ արշավներ են անում, դրանք այլ հարց են»։

Դիտարկմանը, որ ըստ տարածված լուրերի այդ արշավները ֆինանսավորվում և կառավարվում են ՀՀ իշխանությունների կողմից, Գալստյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, բայց եթե դա այդպես լինի, որ ստեղծված իրավիճակում էլ ավելի թուլացնեն Արցախը, ապա դա հասկանալի է․ Հայաստանի իշխանությունը ձեռագիրը միշտ էլ դա է եղել՝ Արցախը թուլացնել և հայաթափել վերջնական, բռնակցել Ադրբեջանի կազմին, այսօր Հայաստանի իշխանությունների գործելաոճը դա է, և ես չեմ կարող բացառել, որ դա այդպես չէ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»