Խոսք Ներքին 3 տարի առաջ - 11:02 25-01-2023

Ռուբեն Վարդանյանը կարողացել է իրենց «հաղթել». Թևան Պողոսյան

Ռուբեն Վարդանյանն այդ հարցազրույցի ժամանակ շատ ճիշտ է օգտագործել իր պատասխանների ֆորմատը։ Եթե նույնիսկ այդ լրատամիջոցն այլ կերպ էր փորձում ներկայացնել իր ծրագիրն, ապա Ռուբեն Վարդանյանը կարողացել է իրենց «հաղթել»։ Օragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի երեկ Hard Talk-ին տված հարցազրույցին։

Հիշեցնենք, որ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հարցազրույցից մի քանի դիտարկում էր առանձնացրել։ «Կարելի է շատ արտակարգ պատասխաններ ունենալ, բայց մենք այդ պատասխանները կարդանք, լսենք, բայց աշխարհում ոչ ոք դրան ուշադրություն չդարձնի։ Մեր լրատավականները միայն քննարկման են դրել Վարդանյանի հարցազրույցը, նրա տված պատասխանները, սակայն մենք պետք է սովորություն դարձնենք, օգտագործել ամեն ինչ ի շահ մեր խնդիրներն առաջ տանելու և դրանք լուծելու, այլ ոչ թե քննարկենք, կամ քննադատենք դրանք»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցները պետք է միահամուռ ուժերով այնպես անեն, որ միաջազգային լրատվական դաշտում ողողվի այն փաստը, թե ինչպես են բրիտանական լրատվամիջոցի ներկայացուցիչները փորձում սպասարկել ադրբեջանաթուրքական շահերն, ու բարձրաձայնել նրանց խնդիրները, և միաժամանակ նաև հեղինակազրկել Ռուբեն Վարդանյանին։

«Պարզ երևում էր, որ անգլիական լրատվական ալիքի լրագրողն իր հարցերում չէր մեղադրում Ալիևին, այլ մեղադրում և կառչում էր ՌԴ նախագահ Պուտինից։ Հարց՝ ինչո՞ւ չէր խոսում Էրդողանից, կամ չէր քննադատում հենց իր իսկ իշխանության վարքագիծը։ Այսպիսով՝ մենք այս ամենն ուղղակի պետք է ճիշտ վերլուծելով առաջ տանենք մեր շահերը»,- ասաց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում