Ներքին 3 տարի առաջ - 16:03 24-01-2023

Հիմա էլ Աննա Վարդապետյանի «վզին է դրված»․ Ավետիք Իշխանյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ևս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Այս անգամ դատախազը միջնորդել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ:

Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով: Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ այս միջնորդություններով իշխանությունը փորձում է մի կողմից հանրության ուշադրությունը շեղել Արցախի շրջափակումից, Ազատ գյուղում տեղի ունեցող ողբերգությունից, մյուս կողմից էլ սա վկայությունն է այն բանի, որ իշխանությունները շարունակում են քաղաքական հետապնդումները՝ ահաբեկելու համար ցանկացած ընդդիմադիրի՝ ամրապնդելու իր դիրքերը։

«Ինչ վերաբերում է քրեական գործերին, ես կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ անձ Վարդազարյան-Ջհանգիրյան ձայնագրության բացահայտումից հետո պետք է վստահ լինի ու կասկած չունենա, որ բոլոր գործերը հանձնարարվում են հարուցել այս կամ այն քաղաքական ընդդիմախոսի դեմ։ Այդ ձայնագրության մեջ Ջհանգիրյանն ասում էր, որ «իր վզին դրված է» և այդ քրեական գործերը հնարովի քրեական գործեր են։

Այդ բացահայտումից հետո խոսել Հայաստանում ինչ-որ իրավական գործընթացների մասին՝ ծիծաղելի է։ Հետևաբար, կարելի է ասել, որ հիմա էլ Աննա Վարդապետյանի «վզին է դրված», հանձնարարականները գալիս են գրավոր կամ բանավոր, մնացածը տեխնիկայի խնդիր է։ Ի վերջո՝ դատախազուհին վարչապետի խորհրդականն էր և անձամբ էր քննիչներին ուղղորդում քրեական գործերով։

Պատկերացրեք, թե հիմա ինչ է կատարվում։ Իհարկե, նախկին դատախազը ևս հլու-հնազանդ կատարում էր վարչապետի հրահանգները, բայց սա ավելի նվիրված է, ավելի շնորհակալ և ավելի փութաջանորեն է կատարում իր վերադասի հրահանգները։

Ինչ վերաբերում է Հայաստանում ստեղծված իրավիճակին, այս իրողությունները վկայում են, որ իշխանությունները թքած ունեն Արցախում տիրող իրավիճակի, պետության վերացման վտանգի վրա և շարունակում են իրենց իշխանության ամրապնդումը՝ քրեական գործերով ահաբեկելով մարդկանց»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից