Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:40 24-01-2023

Երկրի վարչապետը քեֆ է անում այն օրերին, երբ երկիրը սարսռում է 15 այրված զինծառայողների փաստից․ Վահե Հովհաննիսյան

Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անի։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։

Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտոնյաներ և հանրային դեմքեր պատժվում են ցուցադրական կամ բացահայտված վայելքների համար։
Քովիդի սահմանափակումների օրերին Բորիս Ջոնսոնի երեկույթը և բրիտանական հանրային նորմերը անհամատեղելի էին, և նա հեռացվեց։ Որովհետև սրանք, իրենց տարբերություններով հանդերձ, պետություններ են՝ պետական հիշողությամբ և պետականության ավանդույթներով։

Հիմա գանք Հայաստան։ Երկրի վարչապետը իր թիմով քեֆ է անում Ջերմուկում, որտեղ 1-2 ամիս առաջ մարտեր էին ու մեծ թվով զոհեր, քեֆ է անում այն օրերին, երբ երկիրը սարսռում է 15 այրված զինծառայողների փաստից։ Ի դեպ, երեկ առաջարկել էի ընդդիմությանը՝ այս փաստով սկսել վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես։ Դեռ ձայն չկա։ Հավանորեն սա չի տեղավորվում հռչակված «Մեր օրակարգում»։

Իրականում պրոբլեմը միայն Նիկոլով չի սահմանափակվում, և եթե դա լիներ այդպես, ապա լուծումը հեշտ էր։

Մենք մի հասարակություն ենք, որտեղ

նոյեմբերի 9-ից հետո քեֆերը չեն դադարել
շրջափակված Արցախի պայմաններում ֆինանսա-տնտեսական էլիտաները տաք երկրներում քեֆեր են անում։

քաղաքական դեմքերը արտերկրից իրենց հանգստի ֆոտոներն են դնում
մեդիա դեմքերը, այսպես կոչված celebrity-ները լողափերից, ինքնաթիռներից իրենց վայելքներն են ցույց տալիս։

նոյեմբերի 9-ից ցույցերի մասնակցողները, հայրենիքի փրկության համար ոտքի կանգնածները կարող են կարճ ժամանակ հետո տեղավորվել իշխանության մեջ ու աշխատել Նիկոլի նկարի տակ։

երկրի նախագահը թափառաշրջիկ դաշնակահարի կագավիճակում է և որևէ առիթով, որևէ դեպքի շուրջ իր ժողովրդի հետ չի խոսում։

տիտղոսային ընդդիմության լիդերները ամիսներով չեն խոսում, չեն շփվում հասարակության հետ։

Հանրային անոմալիաների ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ սկսած մտավորականության, կրթված շերտերի ամուլ լռությունից մինչև տարբեր օղակների կոնֆորմիզմ։

Ինչու՞ է սա տեղի ունենում և շարունակվում ամբողջ թափով։ Կարելի է վերագրել հասարակության ընդհանուր որակին, բայց չի բացառվում, որ այդ որակները խրախուսվում են նպատակաուղղված՝ հանրային դեգրադացիան, հասարակության կազմաքանդումը խորացնելու նպատակով։

Ու՞մ է ձեռնտու, որ մեր հանրությունը վայրենանա և վերածվի սովորական շարքային սպառողի, որը մտածում է միայն սեփական ափսեի պարունակության մասին։ Ու՞մ է ձեռնտու, որ մեր հասարակությունը դադարի ապրել իր երկրի խնդիրներով, դադարի զգալ իր հայրենակիցների ցավը։ Եվ ինչու՞ է այդ ամենը խրախուսվում իշխանությունների կողմից, որոնք նույնն անում են առաջին դեմքերի մակարդակով՝ օրինակ ծառայելով բոլորին»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար