Մամուլ 3 տարի առաջ - 08:07 24-01-2023

Սեյրան Օհանյանին կկալանավորե՞ն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գլխավոր դատախազությունն այնքան է շտապել բանակում տեղի ունեցած ողբերգական վթարի թեման շեղելու հարցում, որ Սեյրան Օհանյանի մասով խորհրդարան է ներկայացրել կիսատ միջնորդագիր։ Միջնորդագրերից պարզվել է, որ հանրությանը ոչ հայտնի գործեր են դրանք։ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց դրանք․ «Միջնորդությունն ամբողջական չի հասել, դատախազությունը 3 միջնորդության մասին էր խոսում, մեզ երկուսն է ուղարկվել, որը հիմա փաստաբանների ուսումնասիրության տիրույթում է։ Խոսքը գնում է «Դողագործ» ընկերության՝ նախկին ավտոդողերի գործարանի տարածքի իրացման մասին, երկրորդը՝ ՊՆ ենթակայության տակ եղած 2 հողակտորների իրացմանը՝ Երասխ 1, Երասխ 2։ Երրորդի մասին գաղափար էլ չունենք։ Բայց պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդում է, փորձ է արվում բանակի կայացմանը նպաստող մարդկանց, հերոսներին վարկաբեկելու»։ Տեղեկացանք նաեւ, որ դատախազը փետրվարի 7-ին առաջարկելու է ոչ միայն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, այլեւ կալանքի թույլտվություն տալ։

Երեկ դատախազը նաեւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմեց խորհրդարան։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Չարչյանի վերաբերյալ միջնորդությունը դեռ չեն ստացել, սակայն, ինչպես գրել էինք նոյեմբերի 16-ին, միջնորդության հիմքում Հաց բերող Արթուր Սարգսյանի գործն է։ Դաշինքի մեր աղբյուրները չեն բացառում, որ մինչեւ դատախազը կգա ԱԺ, Չարչյանը կհրաժարվի մանդատից։ Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ հաջորդը կարող են լինել Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը՝ մտացածին քրգործերի հիմքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում