Ներքին 3 տարի առաջ - 23:27 19-01-2023

Զինվորները գյուղի տներում են տեղակայվել, քանի որ իրենց զորամասը պայթեցվել էր սեպտեմբերյան դեպքերի ժամանակ. Մարուքյան

«Սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ զորամասը պայթեցվել էր, Կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր, և այն ընկերությունը, որը պետք է դա մատակարարեր, առաջարկել էր, որ Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասեր բերեն, ու Կառավարարությունը չի համաձայնվել ու պահանջել է նորը, ու որը, որքանով որ գիտեմ, հասել է ՀՀ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ բոլոր անվտանգային պայմանները պետք է պահպանվեն, ու այն, ինչ եղել է մինչ այժմ, իր հետևանքներն ու պատճառներն ունի. «Զինվորներն այդ գյուղերում են եղել, տեղավորվել այդ տներում, քանի որ զորամասը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման ժամանակ, բայց քայլն էլ այն է, որ պետք է լինեն ավելի լավ պայմաններ, մոդուլային զորանոցներ, որոնք կապահովեն անվտանգությունը»։

Ավելի վաղ, Oragir.News-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին 1։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում