Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 16:53 17-01-2023

Ադրբեջանն ավարտում է Հադրութ-Վարանդա ավտոճանապարհի շինարարությունը

Ադրբեջանում ավարտում են Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող Հադրութ-Վարանդա (Ֆիզուլի-խմբ) ավտոմայրուղու շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալությունը։

Հաղորդվում է, որ ներկայումս արագ տեմպերով շարունակվում են ավտոմայրուղու շինարարական աշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում։

Հադրութ-Վարանդա ավտոճանապարհը կառուցվում է այսպես կոչված «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում» իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում։ Գործակալությունը հայտնել է, որ նոր ճանապարհը մեծ դեր կխաղա Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Նշվում է, որ ավտոճանապարհի երկարությունը 12 կիլոմետր է։ Առաջին տեխնիկական կարգի ճանապարհը սկիզբ է առնում այսպես կոչված «Հաղթանակի ճանապարհից» (Շուշի-Վարանդա) և միանում է Շուքուրբեյլի-Մեխակավան(Ջաբրայիլ)-Հադրութ նորակառույց ավտոճանապարհին։

Վարանդա-Հադրութ ավտոճանապարհը կունենա չորս գոտի։ Ճանապարհի լայնությունը երթևեկության գոտիներին համապատասխան կկազմի 21 մետր, երթևեկելի մասի լայնությունը՝ 14 մետր։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում