Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:30 14-01-2023

ԲԴԽ-ն «գրոհում է» Վճռաբեկ դատարանը․ հայտնի է առաջին թիրախի անունը

Oragir.news-ի տեղեկություններով, ԲԴԽ-ն որոշել է Վճռաբեկ դատարանում կադրային մաքրազարդումը սկսել ամենից արատավոր համբավ ունեցող դատավորներից, որոնցից մեկը Սուրեն Անտոնյանն է։

Այս դատավորն առանձնանում է նրանով, որ վճռաբեկ բողոքները հատուկ ընդունում է վարույթ, որպեսզի դատական ակտերը օրինական ուժի մեջ չմտնեն, և տարիներով պարալիզացնում է քաղաքացիական գործերի քննությունը։

Բազմաթիվ գործեր կան, որոնցով մի քանի տարի շարունակ Վճռաբեկ դատարանի որոշումներ չեն եղել, քանի որ Սուրեն Անտոնյանը որպես զեկուցող դատավոր որևէ որոշման նախագիծ չի պատրաստել։ Ընդ որում, նա, օգտագործելով որոշ դատավորների վրա իր ազդեցությունը, նաև որոշակի հովանավորչություն է իրականացնում։

Արդարադատության նախարարը, թիրախավորելով Ս․Անտոնյանին, փորձում է ցույց տալ, որ իրականում իրենց պայքարը կոռուպցիայի և անարդյունավետ գործող դատավորների դեմ է, ինչի անվան տակ կարող են ազատվել նաև այլ անցանկալի թեկնածուներից։

Oragir.news-ի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվելու են, թեև օբյեկտիվ հիմքով, բայց ինչ նպատակ է դա հետապնդում, կերևա հետագայում։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով