Սպորտ 3 տարի առաջ - 15:00 14-01-2023

Հայտնի է՝ ով կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջիկա օրերին նոր գլխավոր մարզիչ կունենա:

Oragir.News-ի տեղեկություններով՝ ազգային ընտրանին կգլխավորի ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

65-ամյա մասնագետը վերջերս է հեռացել Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Պետրակովը 2011 թվականից ի վեր գլխավորել է Ուկրաինայի տարբեր տարիքային ընտրանիները, փայլուն հաջողության հասել Ուկրաինայի Մ20 հավաքականի հետ՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Նա Ուկրաինայի գլխավոր թիմի մարզչական ղեկը ստանձնել էր 2021 թվականին՝ փոխարինելով Անդրեյ Շևչենկոյին:

Սպասվում է, որ առաջիկա օրերին ՀՖՖ-ն պաշտոնապես կհայտնի Պետրակովի նշանակման մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում