Ներքին 3 տարի առաջ - 12:25 14-01-2023

ՀՅԴ–ական Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է, Արտավազդ Մարգարյանը` ազատ արձակվել

ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։

«Հերթական դրսևորումն արձանագրվեց րոպեներ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում։ Երկու ամսով կալանավորվեց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը»– ֆեսբուքյան էջում գրել է նա։

Իսկ ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանն ազատ կարձակվի։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը, ձերբակալությունն էլ ճանաչվել է ոչ իրավաչափ։

«Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,– գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: 3 հոգու ձերբակալել էին, այդ թվում՝ Արտավազդ Մարգարյանին և Գառնիկ Մանուկյանին։

Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (оրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում